երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Նախարարության թիմով մաքրել ենք Առինջի Խաչքարերի դաշտ հուշարձանը. Ժաննա Անդրեասյան

Նախարարության թիմով մաքրել ենք Առինջի Խաչքարերի դաշտ հուշարձանը. Ժաննա Անդրեասյան

Այսօր նախարարության թիմով մաքրել ենք Առինջի Խաչքարերի դաշտ հուշարձանը։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ այնտեղ 218 խաչքարեր կան, խաչքարերից մեկը՝ 1266 թվականով թվագրված, ցուցադրվում է Լուվրում։

«Նորատուսից հետո երկրորդն է խաչքարերի թվով։ Պահպանվել են նաև հին եկեղեցու և մատուռի ավերակները։

Մեր կողքին այնքան արժեքավոր հուշարձաններ ունենք, որոնց մասին նույնիսկ չգիտենք»,- գրել է Անդրեասյանը:

  • Կիսվել: