ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Նախարար Վահե Ղազարյանն այցելել է ՆԳՆ փրկարար ծառայություն

Նախարար Վահե Ղազարյանն այցելել է ՆԳՆ փրկարար ծառայություն

Հուլիսի 11-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն այցելել է ՆԳՆ փրկարար ծառայություն։

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի և տնօրենի տեղակալների ուղեկցությամբ ՆԳ նախարարը շրջել է ծառայության տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին և տեխնիկական հագեցվածությանը։

Այցի շրջանակներում Վահե Ղազարյանը եղել է նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Արսեն Մկրտչյանը ներկայացրել է կենտրոնի գործունեությունն ըստ ստորաբաժանումների, ամենօրյա և արտակարգ իրավիճակներում խնդիրների լուծման և գործառույթների ապահովման առանձնահատկությունները, ՃԿԱԿ տեխնիկական, ծրագրային հագեցվածությունն ու հնարավորությունները, 911 ահազանգման կենտրոնում գրանցված զանգերի, դրանց բնույթի, ինչպես նաև արտակարգ դեպքերի, պատահարների վերաբերյալ վիճակագրությունը։

ՆԳ նախարարին հակիրճ ներկայացվել է նաև ահազանգերի սպասարկման, արձագանքման կազմակերպման, ազդարարման և իրազեկման գործընթացները, ինչպես և կենտրոնում առկա և պարբերաբար թարմացվող տեղեկատվական շտեմարանները, ծրագրային փաթեթները, կապի միջոցներն ու այլ ինքնաշխատ համակարգերը։

Վահե Ղազարյանը կարևորել է ՃԿԱԿ-ում վերջերս ներդրված «My Dewetra» անտառային հրդեհների մոնիթորինգային առցանց հարթակի գործարկումը, որը հնարավորություն է տալիս ելակետային որոշակի տվյալներ մուտքագրելով՝ նախապես ստանալ հրդեհի հնարավոր զարգացման մոդելը:

Այցի ընթացքում ՆԳ նախարար Վահե Ղազարյանը տվել է կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։

  • Կիսվել: