ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նախագիծ՝ օդանավակայանի տարածքում տաքսիների գործունեության համար սահմանվող նոր տեսակի լիցենզիայի վերաբերյալ

Նախագիծ՝ օդանավակայանի տարածքում տաքսիների գործունեության համար սահմանվող նոր տեսակի լիցենզիայի վերաբերյալ

ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ԱԺ նիստում ներկայացրեց օդանավակայանի տարածքից տաքսի գործունեություն ծավալելու վերաբերյալ օրենքի նախագիծը:

«Նախագծով առաջարկվում է սահմանել նոր տեսակի լիցենզիա: Այդ լիցենզիան ստանալու համար դրված են որոշակի պահանջներ մեքենայի տարիքի, կահավորանքի վերաբերյալ»,- ասաց փոխնախարարը:

Մշակված օրենսդրական փաթեթով առաջարկվում է օդանավակայանի տաքսի կայանատեղիից փոխադրումներ իրականացնելու համար սահմանել «Ա» տիպի լիցենզիայի պահանջ, որի պետական տուրքը տարեկան նախատեսվում է 200 հազար դրամ:

Վարչական պատասխանատվության միջոցներ են սահմանվում ոլորտի իրավախախտումների համար:

 

 

 

  • Կիսվել: