շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նախագահը զոհված ոստիկանին պարգևատրել է Արիության մեդալով

Նախագահը զոհված ոստիկանին պարգևատրել է Արիության մեդալով

Նախագահ Արմեն Սարգսյանը հետմահու պարգևատրել է մասնագիտական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանին: Հրամանագրում ասվում է. 

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկանության վաշտի ոստիկան, ոստիկանության ավագ Տիգրան Արամի ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Արիության մեդալով»:

  • Կիսվել: