հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նախագահը դատավոր է նշանակել

Նախագահը դատավոր է նշանակել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը նոր դատավոր ունի:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հուլիսի 2-ի ԲԴԽ-41-Ո-95 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Սարգիս ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻՆ նշանակել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

  • Կիսվել: