հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Թունիսի նորանշանակ դեսպանը

Նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Թունիսի նորանշանակ դեսպանը

Նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թունիսի Հանրապետության նորանշանակ դեսպան Տարեկ Բեն Սալեմը (նստավայրը՝ Մոսկվա):

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել դիվանագետին իր առաքելությունն իրականացնելու գործում:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը և նորանշանակ դեսպանը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև համագործակցության օրակարգի շուրջ: Նրանք կարևորել են փոխգործակցության ընդլայնումը մասնավորապես՝ զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում:

  • Կիսվել: