հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Նախագահ Արմեն Սարգսյանի կինը շնորհակալական ուղերձ է հղել

Նախագահ Արմեն Սարգսյանի կինը շնորհակալական ուղերձ է հղել

Նախագահ Արմեն Սարգսյանի կին Նունե Սարգսյանը շնորհակալական ուղերձ է հղել «Աստղիկ» բժշկական կենտրոնին։

«Վերջերս ունեցա սրտի վիրահատություն Երևանի Աստղիկ բժշկական կենտրոնի Սրտի վիրաբուժության բաժանմունքում։ Շնորհիվ վիրաբույժ Մհեր Սուսանիի, կարդիոլոգ Կարինե Սարգսյանի, անեստեզիոլոգ Եվա Կրասնիկովայի, նվիրված լավագույն բժիշկների թիմի և կատարելապես մասնագիտացված բուժքույրերի՝ իմ սիրտը վերականգնվեց, հիմա ապաքինման ընթացքի մեջ է և ես հնարավորություն ստացա նորից սկսել իմ կյանքը։ Շնորհակալ եմ ամբողջ թիմին։

Շնորհակալ եմ նաև բոլորին ովքեր ուղարկեցին ծաղկեփնջեր, գրքեր, բացիկներ, նամակներ և բարի մաղթանքներ, որն ինձ շատ օգնեց», - գրել է առաջին տիկինը Instagram-ի իր էջում

  • Կիսվել: