շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Երևան-Սևան ավտոճանապարհին «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենա է շրջվել. կա տուժած

Երևան-Սևան ավտոճանապարհին «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենա է շրջվել. կա տուժած

Մարտի 8-ին, ժամը 21:38-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 40-րդ կմ-ին «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ի. Մ., ծնված 1996 թ․) բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին և շրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորները (Մ․ Դ․, ծնված 2017 թ. և Լ․ Դ․, ծնված 2023 թ.) դուրս են բերվել ավտոմեքենայից տեղի ուժերով և տեղափոխվել Հրազդան քաղաքի ԲԿ, այնուհետև՝ Երևան։

Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան

  • Կիսվել: