ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նա հերքել է նախկինում արած հայտարարությունները եւ ներողություն խնդրել․ Ռուստամ Բաքոյանը՝ կնոջ հայտարարությունների մասին

Նա հերքել է նախկինում արած հայտարարությունները եւ ներողություն խնդրել․ Ռուստամ Բաքոյանը՝ կնոջ հայտարարությունների մասին

Իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են հրապարակվել։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ Ռուստամ Բաքոյանը՝ խոսելով մամուլում տարածված` կնոջը ծեծի ենթարկելու և նրանից 15 000 դոլար վերցնելու մասին տեղեկությունների մասին։

«Դիմել եմ Դատախազություն, որպեսզի ուսումնասիրեն եւ ընթացք տան գործին:

Չեմ խփել կնոջս, ինչը ԹիՎի 5-ի հետ զրույցում հաստատել է նաեւ իմ քաղաքացիական կին ներկայացող Լիլիթը։ Վերջինս հերքել է իր` նախկինում արած հայտարարությունները եւ ներողություն խնդրել», -ասաց նա։

 

  • Կիսվել: