ուրբաթ, օգոստոս 12
12 / 8 / 2022
Մյասնիկյան պողոտայում ռեստորաններից մեկի մոտ մեքենայի պատուհանից օդ էր կրակել. 3 անձ ձերբակալվել է, մեկը՝ կին

Մյասնիկյան պողոտայում ռեստորաններից մեկի մոտ մեքենայի պատուհանից օդ էր կրակել. 3 անձ ձերբակալվել է, մեկը՝ կին

Հուլիսի 17-ին, ժամը 01.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի հատուկ նշանակության գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները Տիգրան Մեծ պողոտայից, «Մերսեդես» մակնիշի մեքենայից կրակոցներ արձակելու, հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու համար, ձերբակալել և Նոր Նորքի բաժին են ներկայացրել 24-ամյա երիտասարդի, ինչպես նաև մեքենայի վարորդին և ուղևորուհուն:

Ոստիկանությունից հայտնում են, որ բաժնում 24-ամյա երիտասարդը հայտնել է, որ Մյասնիկյան պողոտայի ռեստորանային համալիրներից մեկի մոտ մեքենայի պատուհանից օդամղիչ ատրճանակից օդ էր կրակել:

Երեքն էլ ներկայացվել են նախաքննական մարմնին:

  • Կիսվել: