կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
 «ՄՏՍ Հայաստան»-ի 20 տոկոս բաժնեմասը փոխանցվեց Կառավարությանը

«ՄՏՍ Հայաստան»-ի 20 տոկոս բաժնեմասը փոխանցվեց Կառավարությանը

Այսօր՝ Կառավարության նիստի օրակարգում քննարկմանն էր ներկայացված որպես նվիրատվություն բաժնետոմսեր ընդունելու մասին Կառավարության որոշման նախագիծը:

«ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ի ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի սեփականատեր  «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը ընդհանուր ժողովի նիստում որոշում է կայացրել և ցանկություն են հայտնել Հայաստանի Հանրապետությանը փոխանցել «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի 20 տոկոսին համարժեք՝ 110.000 հատ ընդհանուր թվով բաժնետոմսերը:

Այս մասին հայտնեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և նշեց. «Հիմք ընդունելով նշվածը և այն հանգամանքը, որ «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ն  ունի ռազմավարական նշանակություն ՀՀ հեռահաղորդակցության ոլորտում, նախագծով առաջարկվում է սեփականատեր  «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունից ընդունել «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ի 20 տոկոսին համարժեք 110 հազար ընդհանուր թվով բաժնետոմսերն ու դրանց կառավարման լիազորությւոնները վերապահել վարչապետի աշխատակազմին»:

Արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ կառավարությունը շնորհակալությամբ է ընդունում նվիրատվությունը:

«Կարծում եմ, որ հատկապես ռազմավարական նշանակության ոլորտում մենք պետք է վարենք այդ քաղաքականությունը, որպեսզի քայլ առ քայլ մեր ընկերություններին մղենք դրան և Կառավարությունը պետք է ունենա գործիքներ: Նաև այս թեմաներով ամնատարբեր շահարկումներ են անում, հիմա էլի սկսելու են՝ «Կառավարությունը 20 տոկոս բաժնեմաս է ստացել», եթե Կառավարության մի անդամի հորոխպոր տղեն 20 տոկոս բաժնեմաս ստանար, բոլորը երջանիկ կլինեին դրանից, որովհետև չէին իմանա դրա մասին ընդհանրապես: Այդ դեպքերն էլ կան և  հույս ունեմ՝ մեր դատաիրավական համակարգի գործընկերներն այդ դեպքերի մասին մեր հանրությանը ցույց կտան»,- ասաց Կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, թե կառավարությունն այդ նվիրատվությունն ընդունելով՝ ուղերձ է հղում այլ ընկերություններին։

 

  • Կիսվել: