չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մտել են խանութ, գողացել վճարային տերմինալն ու կրակել դեպքի վայր հասած խանութի սեփականատիրոջ վրա

Մտել են խանութ, գողացել վճարային տերմինալն ու կրակել դեպքի վայր հասած խանութի սեփականատիրոջ վրա

Ուշագրավ միջադեպ Արմավիր մարզի Մերձավան համայնքում : ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Մերձավան համայնքում անծանոթ անձիք մտել են խանութ եւ այնտեղից գողացել են խանութում տեղադրված վճարային տերմինլն ու տարբեր իրեր :

Մեզ հասած տեղեկությունների համաձայն , երբ ենթադրյալ հանցագործները մտել են խանութ , սեփականատիրոջ ձեռքին զանգ է եկել , որ խանութում մի բան այն չէ , եւ վերջինս շտապել է խանութ : Արդյունքում տեսել է, թե ինչպես են ենթադրյալ հանցագործները դեպքի վայրից հեռանում, սկսել է քարերով կանգնեցնել հանցագործներին , սակայն հանցագործները սկսել են կրակել խանութի տիրոջ ուղղությամբ , ինչի արդյունքում էլ նրանց հաջողվել է փախուստի դիմել :

Տեղեկությունը փորձեցինք պարզել ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից,  որտեղից հայտնեցին , որ հուլիսի 31-ին 3:35-ի հաղորդում է ստացվել , որ Մերձավան գյուղի խանութից գողություն է կատարվել : Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

  • Կիսվել: