հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մշտադիտարկումներ Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի վարչական շրջաներում՝ հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ

Մշտադիտարկումներ Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի վարչական շրջաներում՝ հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետները և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները համատեղ ուժերով մայիսի 30-ին շարունակել են ուժեղացված հսկողությունը: Մշտադիտարկումներն ու վերահսկողությունը իրականացվել են  Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի վարչական շրջաներում՝ հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։

Վաղ առավոտից մշտադիտարկվել են առերևույթ խախտում թույլ տված  մարդատար տաքսի ավտոմոբիլները և կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցները:

Տեղում իրականացվել են կանխարգելիչ միջոցառումներ,  վարորդների և ուղևորների շրջանում տարվել են բացատրական և իրազեկման աշխատանքներ՝ ՀՀ պարետի կողմից տրված ցուցումներին խստագույնս հետևելու և իրենց առողջությունն ու անվտանգությունը պահպանելու համար:

Տեսչական մարմնի աշխատակիցները  նաև կրկնակի այց և մշտադիտարկում են իրականացրել Երևան երկաթուղային կայարանում (Սասունցի Դավիթ կայարան)։

Նախորդ այցի ժամանակ Տեսչական մարմինը երկաթուղային կայարանում հայտնաբերել էր մի շարք թերություններ և խախտումներ:  Կայարանի տնօրինությանը տրվել էին պարտադիր կատարման ցուցումներ՝ սեղմ ժամանակահատվածում խախտումները վերացնելու ուղղությամբ։

Մայիս 30-ի այցի ժամանակ բոլոր թերությունները տնօրինության կողմից արդեն շտկված են եղել․ մինչև ուղևորների նստեցումը կատարվում է ջերմաչափում, վագոններում ուղևորները կրել են դիմակներ և ձեռնոցներ,  բոլոր վագոններում առկա են ախտահանիչ նյութեր: 

  • Կիսվել: