երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մոսկվայում կյանքից հեռացել է «Մի» ուղղաթիռների փորձարկող օդաչու, Խորհրդային Միության հերոս Գուրգեն Կարապետյանը

Մոսկվայում կյանքից հեռացել է «Մի» ուղղաթիռների փորձարկող օդաչու, Խորհրդային Միության հերոս Գուրգեն Կարապետյանը

Մոսկվայում կյանքի 85-րդ տարում մահացել է Խորհրդային Միության հերոս, փորձարկող օդաչու Գուրգեն Կարապետյանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգին:

««Ռոստեխ» պետական ընկերության «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը խոր ցավակցություն է հայտնում հարազատներին և մտերիմներին՝ կապված Խորհրդային Միության հերոս, ԽՍՀՄ վաստակավոր փորձարկող օդաչու, հոլդինգի գլխավոր տնօրենի՝ անվտանգության հարցերով խորհրդական Գուրգեն Ռուբենի Կարապետյանի մահվան հետ»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: