ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մոսկվայում Հայոց ցեղասպանության թեմայով միջազգային կոնֆերանս կանցկացվի

Մոսկվայում Հայոց ցեղասպանության թեմայով միջազգային կոնֆերանս կանցկացվի

Ռուսաստանի հայերի միությունը Մոսկվայի կառավարության աջակցությամբ արդեն երկար տարիներ է մի շարք միջոցառումներ է անցկացնում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարելիցին կապակցությամբ։

«Արմենպրես»-ի հարցմանը ի պատասխան՝ այս մասին տեղեկացրեցին Ռուսաստանի հայերի միությունից:
 
«Այս տարի «Պրեզիդենտ» հյուրանոցում միջազգային կոնֆերանս կանցկացվի, կցուցադրվեն ֆիլմեր և ներկայացումներ»,-տեղեկացրին Միությունից՝ հավելելով, որ Ռուսաստանի հայերի միությունը շուրջ 10 տարի է՝ թեմատիկ գովազդային վահանակներ է տեղադրում Մոսկվայի գլխավոր մայրուղիներում՝ հիշեցնելով, որ ապրիլի 24-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։
 
Այս տարի արշավն ընդգրկել է ավելի  քան 120 հասցե:

  • Կիսվել: