ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մոսկվայում հայ բժշկի են սպանել

Մոսկվայում հայ բժշկի են սպանել

Ռուսաստանի մայրաքաղաքի իր բնակարանում իրավապահներն այսօր հայտնաբերվել են հայազգի բժիշկ Լալա Օգանեսյանի դին։ Բժիշկ-սրտաբանը 47 տարեկան էր, տեղեկացնում է RusArminfo-ն:

Նշվում է, որ ոստիկանները բնակարան են ժամանել բժշկուհու որդու կանչով։ 19-ամյա երիտասարդը ոստիկանություն է ահազանգել, որ ծնողները չեն բացում դռան դուռը, իսկ մայրը չի պատասխանում զանգերին։ Տեղ հասած ոստիկանները կոտրել են տան դուռը, ներս մտել և հայտնաբերել կնոջը՝ մահացած վիճակում։

Տան մյուս սենյակում եղել է նրա ամուսինը, որ շտապօգնության ծառայության բժիշկ է։ Նա փորձել է ինքնասպանություն գործել, սակայն դա նրան չի հաջողվել։ Տղամարդուն ծանր վիճակում տեղափոխել են բուժհիմնարկ։

Իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել, և սպանության հիմնական կասկածյալ է դիտարկվում հենց բժշկուհու ամուսինը։

  • Կիսվել: