չորեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2025
Մոսկվայում  Ամանորի և Սուրբ Ծննդյան հրավառություն չի լինի

Մոսկվայում Ամանորի և Սուրբ Ծննդյան հրավառություն չի լինի

Մոսկվայում չեղյալ են հայտարարվել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների հրավառությունը։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով մայրաքաղաքի կառավարության աղբյուրին։

Նշվում է, որ տոնական հրավառությունները չեղարկելու առաջարկը եղել է Պետդումայից։

Պետդումայի պատգամավոր Դմիտրի Գուսևը հայտնել էր, որ նամակ է ուղարկել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին՝ խնդրելով հրաժարվել Ամանորի գիշերը հրավառություն անելուց։

Նրա կարծիքով՝ տնտեսված բյուջետային գումարները պետք է ուղղվեն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մասնակիցների կարիքներին։

  • Կիսվել: