ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մոլդովական փողոցի համակարգչային խաղերի սրահում ծեծկռտուք է տեղի ունեցել

Մոլդովական փողոցի համակարգչային խաղերի սրահում ծեծկռտուք է տեղի ունեցել

Ոստիկանության Նոր Նորքի բաժին նոյեմբերի 12-ին, ժամը 00.25-ին, հաղորդում է ստացվել, որ Մոլդովական փողոցում կռիվ է, և լսվել է կրակոցի ձայն:

«Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Նոր Նորքի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ ժամը 00.20-ին համակարգչային խաղերի սրահում մի խումբ երիտասարդներ վիճաբանել են, հարվածներ հասցրել իրար՝ պատճառելով մարմնական վնասվածքներ»,- նշված է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Վնասվածքներ ստացած 4 անձ հրաժարվել է դատաբժշկական փորձաքննությունից:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր մասնակիցների ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի 

դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: