երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մոդեռնայի չբացված սրվակների պիտանելության ժամկետը երկարաձգվել է 2 ամսով

Մոդեռնայի չբացված սրվակների պիտանելության ժամկետը երկարաձգվել է 2 ամսով

«Մոդեռնա» ընկերության արտադրության Սպայկվաքս (Spikevax, նախկինում՝ COVID-19 Vaccine Moderna) պատվաստանյութի պիտանիության ժամկետն առաջին կիրառման թույլտվությամբ հաստատված էր 7 ամիս, որից հետո արտադրողը շարունակել է կայունության հետազոտությունները և արձանագրել, որ որակական ցուցանիշները ևս 2 ամիս անփոփոխ են մնում, հայտնում է առողջապահության նախարարությունը։

Այս փաստն ընդունվել է նաև պատվաստանյութի կիրառման թույլտվություն տրամադրած իրավասու մարմինների կողմից (ՄԲ, ԱՄՆ, ԵՄ)՝ որպես հետգրանցումային փոփոխություն: Այսպիսով, Սպայկվաքս պատվաստանյութի չբացված սրվակների պիտանիության ժամկետը 7 ամսից փոխվել է 9-ի` -25ºC-ից -15ºC պահպանելու պայմաններում:

Միաժամանակ, որոշվել է երկամսյա երկարաձգումը տարածել մինչև 2022 թվականի փետրվարն արտադրված սերիաների վրա, ինչը կիրառելի է բոլոր երկրներում, նաև` Հայաստանում առկա պատվաստանյութի համար:

  • Կիսվել: