հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Moderna ընկերության պատվաստանյութը վաղվանից կլինի արդեն պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում. Ավանեսյան

Moderna ընկերության պատվաստանյութը վաղվանից կլինի արդեն պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում. Ավանեսյան

ՀՀ բնակչության 14 տոկոսը ստացել է պատվաստանյութի առաջին չափաբաժինը, սակայն համաշխարհային միջին ցուցանիշը բավական բարձր է: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ 

«Շատերը ներկայացնում են պատվաստումների հակացուցումների իրենց պատկերացումները, որ օրինակ ունեն շաքարային դիաբետ, բայց բոլոր ան արգումենտները, որ հնչել են, ի վերջո պարզվել է՝ ոչ թե հակացուցում են, այլ ուղիղ ցուցում են պատվաստման համար», ասաց նախարարը:

Անահիտ Ավանեսյանը նաև նշեց, որ Moderna ընկերության պատվաստանյութի բաշխման գործընթացն արդեն սկսվել է: Վաղվանից պոլիկլինկաներն ու ամբուլատորիաներն արդեն կունենան պատվաստանյութը:

  • Կիսվել: