շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մնում է՝ «Բոլորս՝ երեխա ունենալու» կարգախոս մշակենք. Փաշինյան

Մնում է՝ «Բոլորս՝ երեխա ունենալու» կարգախոս մշակենք. Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում հաստատեց «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության  2020-23 թթ.  ծրագիրը»:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հետաքրքրվեց՝ զինծառայողներին սա վերաբերելո՞ւ է, ինչին ի պատասխան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար  Զարուհի Բաթոյանն ասաց, որ որևէ սահմանափակում չկա։

Դավիթ Տոնոյանը խնդրեց հարցը ճշգրտել, թե չէ «բանակը նորից կգրոհի»՝ կատակով ակնարկելով, որ շատերը կցանկանան օգտվել ծրագրից:

«Մենք ուզում ենք բանակը գրոհի, բայց բոլորովին ուրիշ ուղղությամբ։ Շատ պոզիտիվ ու ռազմավարական ծրագիր է։ Շնորհակալություն եմ հայտնում այն մշակելու համար», - ասաց վարչապետը։

Այնուհետև նաև ավելացրեց. «Էսքանից հետո պաշտպանության նախարարն ասում է՝ երկրում բում է լինելու, ես էլ ասում եմ՝ բա էդ ենք ուզում» ։

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ հիշեցրեց, որ խոսքը հուլիսի 1-ից հետո ծնված երեխաների մասին։

Վարչապեը նորից կատակեց. «Այսքանից հետո մնում է՝ կարգախոսն էլ մշակենք. «Բոլորս՝ երեխա ունենալու»»։

Դիտարկմանը, որ երեք ծրագրերից մեկը վերաբերում է միայն այն ընտանիքներին, որոնք երեխա են ունենալու այս տարվա հուլիսի 1-ից հետո, Փաշինյանն նկատեց.

 «Նրանք, որոնք երեխա են ունեցել հուլիսի 1-ից առաջ, նրանց ոչինչ չի խանգարում երեխա ունենալ նաև հուլիսի 1-ից հետո: Այստեղ մի նրբություն էլ կա. եթե մի երեխա ունի, իր համար բնակարանի չափանիշն ուրիշ է, եթե երկու երեխա ունի, ուրիշ է, իսկ եթե 4-5 երեխա ունի, բոլորովին ուրիշ է: Մենք մեր բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում ապարտամենտներում ապրել, որովհետև ինչքան երեխաների թիվը մեծ է, աջակցության ծավալները մեծ կլինեն: Մենակ վերջում գրված չլինի՝ բացառությամբ... ու էդպես 300 տողանոց շարք, որ պարզվի՝ ոչ մեկի վրա չի տարածվում»։

Նա հույս հայտնեց, որ եկող տարի ծնվող երեխաների թիվը պատիկներով ավելի կլինի:

«Այստեղ մենք ոչ մի գումար չենք խնայի, ինչքան շատ լինի, այնքան լավ բոլորիս համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ սա շատ լավ, պոզիտիվ եւ ռազմավարական ծրագիր է:

  • Կիսվել: