կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մխիթար Հայրապետյանը չի մեկնաբանել  Freenews հեռուստաընկերությունը փակելու մասին տեղեկությունները

Մխիթար Հայրապետյանը չի մեկնաբանել Freenews հեռուստաընկերությունը փակելու մասին տեղեկությունները

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը չցանկացավ մեկնաբանել տեղեկությունները, ըստ որոնց Freenews հեռուստաընկերությունը փակվելու է եւ որ ինքն է հետամուտ եղել, որ դա տեղի ունենա, քանի որ դրա հետեւում քաղաքական նպատակ կա:

«Հիմա հարցազրույց չեմ տալիս: Դուք  հարց եք տալիս, եթե պատասխանեմ կստացվի հարցազրույց: Հարցումն ուղարկեք իմ մամուլի խոսնակին, կպատասխանի: Այսօր ես չեմ կարող պատասխանել»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ եթե ոչ հերքում է, ոչ հաստատում, նշանակում է՝ դա –ճշմարտությո՞ւն է, նախարարն արձագանքեց. «Ենթադրությունները ձեզ եմ թողնում»:

Ավելի վաղ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը հայտարարել էր, որ մի շարք հեռուստաընկերություններ պարտքեր էին կուտակել, դրանց թվում էին «Արմենիա», «ATV», «FreeNews», «Դար 21», նաեւ մարզային «Ֆորտունա» հեռուստաընկերությունները: «Մի մասը պարտքերը փակել է, մյուս մասը ժամանակացույց են ստեղծել եւ ըստ դրա փակում են:  Մի հեռուստաընկերություն է մնացել շատ մեծ պարտքերով՝ «FreeNews»-ը, եւ ինչքան գիտենք, ԲՏԱ նախարարությունը պատրաստվում է դիմել ավելի կոշտ քայլերի»,-ասել էր Տիգրան Հակոբյանը:

  • Կիսվել: