երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Միս գնելիս պահանջեք ներկայացնել դրա սպանդանոցային ծագումը հավաստող վկայականը. ՍԱՏՄ (լուսանկարներ)

Միս գնելիս պահանջեք ներկայացնել դրա սպանդանոցային ծագումը հավաստող վկայականը. ՍԱՏՄ (լուսանկարներ)

Միսն անվտանգության բարձր ռիսկ ունեցող սննդամթերք է, ուստի, ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով, Հայաստանում արդեն 3 տարի պարտադիր է կենդանիների սպանդանոցային մորթը:

ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Միս-մսեղիք գնելիս պահանջեք ներկայացնել դրա սպանդանոցային ծագումը հավաստող անասնաբուժական Ձև 5 վկայականը: Այն փաստում է, որ կենդանին մորթվել է սանիտարահիգիենիկ պատշաճ պայմաններում, միսը ենթարկվել է լաբորատոր փորձաքննության և անվտանգ է:

Միսը նույնականացրեք՝ համեմատելով դրա վրայի ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱԿՆԻՔԸ Ձև 5 վկայականի ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԻ հետ. մսի և վկայականի համարները պետք է համընկնեն:

Կտրատված և սառնարան-ցուցափեղկերում դրված միսը պետք է ներկայացված լինի ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿՈՎ, որը նույնական է Ձև 5 վկայականի և մսի դրոշմակնիքի հետ:

Պահանաջատեր եղեք, պայքարեք ձեր առողջության համար, թույլ մի տվեք ձեզ վաճառեն բակային մորթի արդյունքում ստացված անհայտ որակի և թարմության միս:

Եթե իրացման ցանցում ձեզ կառաջարկեն անհայտ ծագման միս, զանգահարեք ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին 118 անվճար հեռախոսահամարով և տեղեկացրեք այդ մասին՝ նշելով վաճառակետի հասցեն:

Մարդու առողջության պահպանումն առաջնահերթություն է»:

May be an image of textՀնարավոր է սա հաստլիկ լորի and տեքստ նկարն է

  • Կիսվել: