կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ՄԻՊ-ը և «ՍՕՍ Մանկական գյուղեր» հիմնադրամի տնօրենը կնքել են փոխըմբռնման հուշագիր

ՄԻՊ-ը և «ՍՕՍ Մանկական գյուղեր» հիմնադրամի տնօրենը կնքել են փոխըմբռնման հուշագիր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և «ՍՕՍ Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանը հունվարի 5-ին կնքել են փոխըմբռնման հուշագիր:
 
Հուշագրի ստորագրմամբ՝ կողմերը պայմանավորվել են համագործակցել և համատեղել իրենց ջանքերը Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության հարցում։
 
Անահիտ Մանասյանը նշել է, որ չափազանց կարևոր է երեխաների համար ձևավորել բոլոր տեսակի բռնություններից զերծ և պաշտպանված միջավայր, որտեղ նրանց իրավունքների իրացումը երաշխավորված կլինի։ Դա Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առաջնահերթություններից է։
 
Իր խոսքում Պաշտպանը կարևորել է «ՍՕՍ Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի գործունեությունը՝ հաշվի առնելով վերջինիս տարիների փորձն ու առաքելությունը:
 
«ՍՕՍ Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը գործում է 33 տարի: Հիմնադրամն իր գործունեությունը ծավալում է երկու ուղղություններով. այլընտրանքային խնամքի ծառայություններ, ինչպես նաև ընտանիքների ամրապնդման ծառայություն՝ սոցիալական ծանր վիճակում գտնվող, անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին։
 

  • Կիսվել: