երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Մինսկում «ծաղկային» բողոքի ակցիա է ընթանում

Մինսկում «ծաղկային» բողոքի ակցիա է ընթանում

Մինսկում բողոքի ակցիա է ընթանում ուժայինների գործողությունների դեմ։ Մասնակիցները ծաղիկներ են տանում մետրոյի «Պուշկինսկայա» կայարանի մոտ, որտեղ մի քանի օր առաջ զոհվել է բողոքի ակցիաների մասնակիցներից մեկը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Բելառուսի ՆԳՆ-ի տվյալներով ՝ զոհված տղամարդը փորձել է իրավապահների ուղղությամբ անհայտ պայթուցիկ սարք նետել։ «Պուշկինսկայա» կայարանում՝ նրա մահվան վայրում, քաղաքացիները շարունակում են ծաղիկներ, փուչիկներ և փափուկ խաղալիքներ բերել:

Ինչպես հաղորդում է գործակալության թղթակիցը, հինգշաբթի երեկոյան Մինսկի նշված շրջանում մի քանի հազար քաղաքացի է հավաքվել ։ Ցանկապատի երկու կողմերում ծաղիկներ են։ Այդտեղով անցնող վարորդներն էլ ազդանշան են տալիս ակցիայի մասնակիցներին՝ ի նշան համերաշխության։

  • Կիսվել: