կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Մինչև հունվարի 1-ը բոլոր կլինիկական օրդինատորները/ռեզիդենտները և ռազմաբժշկական հետբուհական ուսուցում ստացողները պետք է ունենան անցումային անհատական լիցենզիա

Մինչև հունվարի 1-ը բոլոր կլինիկական օրդինատորները/ռեզիդենտները և ռազմաբժշկական հետբուհական ուսուցում ստացողները պետք է ունենան անցումային անհատական լիցենզիա

Մինչև 2026 թ. հունվարի 1-ը բոլոր կլինիկական օրդինատորները/ռեզիդենտները և ռազմաբժշկական հետբուհական ուսուցում ստացողները պետք է ունենան անցումային անհատական լիցենզիա՝ ուսման ողջ ընթացքում, հայտնում են Առողջապահության ազգային ինստիտուտից:
 
՛՛Լիցենզիան հնարավորություն է տալիս բժշկական օգնություն և սպասարկում իրականացնել ավագ բուժաշխատողի հսկողության ներքո, ՀՀ առողջապահության նախարարի սահմանած ծավալով։
Այն տրամադրվում է՝ բժշկական բարձրագույն կրթության դիպլոմի հիման վրա,
անցումային լիցենզիա ստանալու համար կազմակերպվող կենտրոնացված քննության հաջող հանձնմամբ։
 
Քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել Բուժաշխատողների ռեգիստրում (hrh.am)՝ ներկայացնելով համապատասխան հայտ։
 
Քննությունների վերաբերյալ հարցաշարը, գրականության ցանկը և ուսուցողական նյութերը հասանելի կլինեն ԱԱԻ-ի պաշտոնական կայքում։
 
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 8501 (ներքին 9)՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։
 
 
 

  • Կիսվել: