ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մինչև 6 տարեկան երեխաներն ազատվում են ՀՀ մուտք գործելիս ՊՇՌ հետազոտության կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելուց

Մինչև 6 տարեկան երեխաներն ազատվում են ՀՀ մուտք գործելիս ՊՇՌ հետազոտության կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելուց

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է.

«Փոփոխության է կատարվել կարանտին հայտարարելու վերաբերյալ ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի 1514-Ն որոշման մեջ։

Այսուհետ՝ ՀՀ մուտք գործելիս ՊՇՌ հետազոտության կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելուց ազատվում են մինչև 6 տարեկան երեխաները:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Փոփոխությունների մանրամասները՝ այստեղ»։

  • Կիսվել: