չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Մինչ օրս ժամանակավոր կասեցվել է շուրջ 9 տասնյակ կազմակերպության գործունեություն. Պարետ (լուսանկարներ)

Մինչ օրս ժամանակավոր կասեցվել է շուրջ 9 տասնյակ կազմակերպության գործունեություն. Պարետ (լուսանկարներ)

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ՀՀ պարետի որոշմամբ՝ մինչ օրս ժամանակավոր կասեցվել է շուրջ 9 տասնյակ կազմակերպության գործունեությունը՝ հիմք ընդունելով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկման արդյունքները, որոնցով արձանագրվել են աշխատանքի անվտանգության խախտումներ։

«Կասեցման որոշումներն առավելապես կայացվել են առևտրի կենտրոնների հանդեպ։ Արձանագրված խախտումների վերացման նպատակով նման որոշում կայացվել է նաև շինարարական, հանքարդյունաբերական, արտադրական, հացաթխման, ճանապարհաշինական և մի շարք այլ կազմակերպությունների հանդեպ։ 6 ժամի փոխարեն ներկայում նաև 24-ժամյա կասեցման որոշումներ են կայացվում։

Մարտի 23-ից մշտադիտարկվել է շուրջ 620 կազմակերպություն, որոնցից 395-ում արձանագրվել են ուղեցույցի պահանջի խախտումներ, 180-ում խախտումներ չեն արձանագրվել: Զննումներին և մշտադիտարկումներին նախորդել են իրազեկման լայնածավալ աշխատանքներ պարետի 20.03.2020թ. № Ց/17-2020 ցուցմամբ հաստատված ուղեցույցով սահմանված պարտադիր պահանջների մասին։

Պարտադիր կատարման ենթակա նորմերի մասին պատրաստվել են տեղեկատվական հոլովակ, թերթիկներ, իրազեկման նյութեր, որոնք պարբերաբար ներկայացվում են հեռուստատեսությամբ, ռադիոյով, տեղադրված են ՀՀ կառավարության, ՀՀ ԱԱՏՄ պաշտոնական կայքում և ԱԱՏՄ ֆեյսբուքյան էջում»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: