չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Միջմարզային ճանապարհներին տեղադրվել են ուղեփակոցներ, անցակետեր. ոստիկանապետ

Միջմարզային ճանապարհներին տեղադրվել են ուղեփակոցներ, անցակետեր. ոստիկանապետ

Այսօր ասուլիսի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանն ասաց, որ ուղևորափոխադրում իրականացնող և թեթև մարդատար տրանսպորտային միջոցների մշտադիտարկման նպատակով ՀՀ ոստիկանության կողմից միջմարզային ճանապարհներին տեղադվել են ուղեփակոցներն ու անցակետեր։

Նա նշեց, որ ՀՀ ոստիկանության կողմից միջմարզային ճանապարհներին տեղադրվել են համապատասխան թվով ուղեփակոցներ, անցակետեր, որոնք հնարավորություն են տալիս ոստիկանության ծառայողներին մշտադիտարկել այն մեքենաները, որոնցով երթևեկում են քաղաքացիները և հանրային ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները։

՛՛Խախտումներ հայտնաբերելու դեպքում տվյալ վարորդները կամ տնտեսվարող սուբյեկտները ենթարկվում են վարչական պատասխանատվության։ Ոստիկանության կարգախմբերն ու ծառայողները հանրապետության տարածքում իրականացվող կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում ուսումնասիրում և մշտադիտարկում են իրականացնում մի շարք ուղղություններով՛՛,-ասաց Սարգսյանը:

  • Կիսվել: