հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Եղեգնաձորում քաղաքացին անձրևանոցը նետել է վարչապետի ուղղությամբ

Եղեգնաձորում քաղաքացին անձրևանոցը նետել է վարչապետի ուղղությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում այսօր է Վայոց ձորի մարզում:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ կառավարության ղեկավարի այցի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել. մի քաղաքացի անձրևանոց է նետել նրա ուղղությամբ: Դեպքը տեղի է ունեցել Եղեգնաձորում։

ՀՀ քննչական կոմիտեից մեր զրույցում հայտնեցին, որ միջադեպի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿ: 

Կառույցից այլ մանրամասներ չհայտնեցին՝ հավելելով, որ հանդես կգան հաղորդագրությամբ:

  • Կիսվել: