հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Միգուցե վերջապես թարգե՞նք անիմաստ քննարկումները․ նախարարի խորհրդականը Նորք ինֆեկցիոնից լուսանկար է հրապարակել

Միգուցե վերջապես թարգե՞նք անիմաստ քննարկումները․ նախարարի խորհրդականը Նորք ինֆեկցիոնից լուսանկար է հրապարակել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խորհրդական Աշոտ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և գրառում կատարել՝ կոչ անելով կանխենլ վարակի տարածումը։

Նա, մասնավորապես, նշել է․

«Մինչև ֆեյսբուքում քննարկում են «Դիմակ պետք է կրել թե չէ», «կորոնավիրուս չկա», «Չիպավորում են», «սաղ հատուկ են անում 5g կայան տեղադրելու համար», «թիվ են նկարում որ պատվաստվեն», ինֆեկցիոնը զուգահեռ իրականության մեջ քաղաքացիների է ընդունում… 10 րոպե առաջ եմ նկարել, միգուցե վերջապես թարգե՞նք անիմաստ քննարկումները, լսենք մասնագետներին և կանխենք վարակի տարածումը»:

  • Կիսվել: