չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Միգրանտների շրջանում ՌԴ օրենսդրության փոփոխման արդյունքում հերթերի և գործընթացների տեսանկյունից ծանրաբեռնվածություն կա

Միգրանտների շրջանում ՌԴ օրենսդրության փոփոխման արդյունքում հերթերի և գործընթացների տեսանկյունից ծանրաբեռնվածություն կա

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն այսօր ընդունեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության դեպարտամենտի տնօրեն Ալտինայ Օմուրբեկովային և ԵՏՀ տնտեսական և ֆինանսական քաղաքականության հարցերով պատասխանատու կոլեգիայի անդամի (նախարարի) քարտուղարության ղեկավար Աման Կոպեսովին։
 
Ա․ Օմուրբեկովան նշեց, որ հայկական կողմի հետ համագործակցությունը միշտ հարթ է եղել և օպերատիվ, ինչը երկուստեք բարձր գնահատելի է։
 
«Մենք տարվա սկզբից մշտադիտարկում ենք իրականացնում՝ միգրանտների շրջանում ՌԴ օրենսդրության նոր փոփոխությունների ազդեցությունը հասկանալու նպատակով, և արձանագրել ենք որոշակի ծանրաբեռնվածություն հերթերի և գործընթացների տեսանկյունից, ուստի բանակցում ենք ռուս գործընկերների հետ ԵԱՏՄ անդամ պետությունների միգրանտների համար հավելյալ դյուրացումների շուրջ»,-նշեց նա՝ ընդգծելով մարտի մեկից ուժի մեջ մտած մեղմացումները որոշ կետերով։
 
Ա․ Ղազարյանը գործընկերներին ներկայացրեց Հայաստանում ԵԱՏՄ քաղաքացիներին հաշվառելու հեշտացված էլեկտրոնային մեխանիզմը՝ ընդգծելով, որ նրանք ազատված են աշխատանքի թույլտվության և աշխատանքային գործունեության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ ձեռք բերելու պահանջից։
 
«Մենք մշտապես խստորեն հետևում ենք ԵԱՏՄ պայմանագրի կետերին և կարևորում ենք, որ մյուս գործընկերները ևս հավատարիմ մնան որդեգրված մոտեցումներին»,- ասաց նա։

  • Կիսվել: