հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ՝ հայրենի երկրի խաղաղության, գերյալների ազատության և նեղյալների մխիթարության համար

Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ՝ հայրենի երկրի խաղաղության, գերյալների ազատության և նեղյալների մխիթարության համար

Հուլիսի 2-ին, Ժամը 18:30-ին, Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։ Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: 

«Սուրբ Պատարագը մատուցելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։

Հրավիրում ենք բարեպաշտ հավատացյալներին մասնակից լինելու Պատարագի սրբազան արարողությանը և աղոթք բարձրացնել հայրենի երկրի խաղաղության, գերյալների ազատության և նեղյալների մխիթարության համար»,-նշվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: