ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Միացյալ Նահանգներում վերջին մեկում օրում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 61352 դեպք

Միացյալ Նահանգներում վերջին մեկում օրում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 61352 դեպք

Անցած 24 ժամվա ընթացքում Միացյալ Նահանգներում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 61 հազար դեպք: Այս մասին հայտնել է  Ջոնս Հոփկինսի համալսարանը, որը ամփոփում է դաշնային և տեղական իշխանությունների, ինչպես նաև լրատվամիջոցների և այլ բաց աղբյուրների տվյալները, գրում է Ria Novosti գործակալությունը։

Նշվում է, որ մեկ օր առաջ Միացյալ Նահանգներում գրանցվել էր ռեկորդային՝ 66,627 վարակի և մահվան 802 դեպք:

Համալսարանի տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում երկրում հայտնաբերվել է COVID-19 վարակի 61.352 դեպք, մահացել է կորոնավիրուսով 685 հիվանդ:

Միացյալ Նահանգներում համավարակի ամբողջ ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսայինվարակի 3,247,782 դեպք, մահացել է գրեթե 135 հազար մարդ, ապաքինվել է  ավելի քան 995 հազար վարակված:

Ամբողջ աշխարհում, համալսարանի տվյալներով, գրանցվել է ավելի քան 12,7 միլիոն վարակված և ավելի քան 565 հազար մահվան դեպքեր:

  • Կիսվել: