հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Մի շարք համայնքների փորձերը դրա դեմ պայքարում դեռ հաջողություն չեն բերում․ Սանոսյանը՝ թափառող շների խնդրի մասին

Մի շարք համայնքների փորձերը դրա դեմ պայքարում դեռ հաջողություն չեն բերում․ Սանոսյանը՝ թափառող շների խնդրի մասին

«Հարցը բավական սուր է՝ ոչ միայն Շիրակի մարզում, այլ ամբողջ հանրապետությունում։ Հարցը իրականում համայնքների տիրույթում է, բայց համայնքներն ունեն մի շարք դժվարություններ»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն անդրադարձավ ՔՊ պատգամավորի հարցին, թե ինչպե՞ս են պատրաստվում լուծել Շիրակի մարզում թափառող շների խնդիրը։ 

«Սկզբնական փուլում, երբ համայնքները խոշորացված չէին, այդ դժվարություններին ավելանում էին նաև ֆինանսական դժվարությունները, հիմա խոշորացման գործընթացում կարծես՝ այդքան ֆինանսական չէ խնդիրը, ինչքան կազմակերպչական։ Նկատի ունեմ, թե ովքե՞ր դա պետք է իրականացնեն։ Ունենք բազմաթիվ  համայնքներ, որոնք նախաձեռնել և իրականացրել են որոշակի մրցութային գործընթացներ, որպեսզի պատվիրեն ընկերությունների ծառայություններ, ովքեր կիրականացնեն նմանատիպ գործընթաց, մոտավորապես այնպես, ինչպես ունենք Երևանում և, ցավոք, չկան այդպիսի մասնագիտացված կազմակերպություններ, ընկերություններ, որոնք  հայտ կտան, կմասնակցեն  և կիրականացնեն այդ գործընթացը։ Մենք պարբերաբար քննարկումներ ունենում ենք մարզպետների և գերատեսչությունների հետ, մտածում ենք այս հարցով մարզային նշանակության կառույցներ ստեղծենք»,- նշեց Սանոսյանը և հավելեց,որ  հարցը կա, հարցը լուրջ է, բայց մի շարք համայնքների փորձերը դրա դեմ պայքարում դեռ հաջողություն չեն բերում։ 

  • Կիսվել: