երկուշաբթի, մայիս 27
27 / 5 / 2024
Մի քանի ժամ տևած որոնողական աշխատանքներից հետո Սևանա լճից դուրս են բերել ջրահեղձ եղած 36-ամյա տղամարդու դին

Մի քանի ժամ տևած որոնողական աշխատանքներից հետո Սևանա լճից դուրս են բերել ջրահեղձ եղած 36-ամյա տղամարդու դին

Այսօր՝ հունվարի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել Ծովակ գյուղի գյուղապետից, ով հայտնել է, որ Ծովակ բնակավայրի մոտակայքում՝ Սևանա լճում, քաղաքացին ջրահեղձ է եղել, դին դուրս բերելու համար անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:

Մի քանի ժամ տևած որոնողական աշխատանքների արդյունքում քաղաքացիները դուրս են բերել դին։

Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Ծովակ գյուղի բնակիչ 36-ամյա Անդրանիկ Հովհաննիսյանն է:

  • Կիսվել: