Մի քանի տոննա ասֆալտով բարձված բեռնատարը Արթիկում կողաշրջվել է․ Shamshyan.com
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։45-ի սահմաններում 39-ամյա Ազատ Զ․-ն Արթիկ քաղաքի Տուֆաբլոկների 1 հասցեի դիմաց մի քանի տոննա ասֆալտով բարձված Mercedes մակնիշի բեռնատարով, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Վարորդը «Արթիկ» բժշկական կենտոնի բուժանձնակազմի կողմից նախ առաջին բուժօգնությունն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։