երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մի խումբ ցուցարարներ արգելափակել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի բոլոր մուտքերը, ինչպես փակ է Արցախի մուտքը․ Բեգլարյան

Մի խումբ ցուցարարներ արգելափակել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի բոլոր մուտքերը, ինչպես փակ է Արցախի մուտքը․ Բեգլարյան

Մի խումբ ցուցարարներ արգելափակել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի բոլոր մուտքերը, ինչպես փակ է Արցախի մուտքը։ Այս մասին հայտնել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։

Նա նշել է, որ որոշ անձինք արդեն միացել են նստացույցին եւ պլանավորում են անհնազանդության այլ ակցիաներ։ 

Դեկտեմբերի 12-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը:

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: