Մի խումբ ամերիկահայ արվեստագետներ Սինանյանին են ներայացրել Հայաստանին վերաբերող իրենց առաջիկա նախաձեռնությունները
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ընդունեց ամերիկահայ արվեստագետներ Սոնա Վանին, Հասմիկ Զալյանին, Ռուզաննա Սիրունյանին և Սիրանույշ Դավթյանին:
Ողջունելով հյուրերին՝ Գլխավոր հանձնակատարը ներկայացրեց գրասենյակի կողմից իրականացվող հայրենադարձության, սփյուռքի քարտեզագրման, երիտասարդների ակտիվության խթանման, ինչպես նաև ՀՀ կառավարությունում սփյուռքի մասնագետների ներգրավման ծրագրերը և շեշտեց դրանցում ամերիկահայերի ակտիվ մասնակցությունը:
Հյուրերը ներկայացրին Հայաստանին վերաբերող իրենց առաջիկա նախաձեռնությունները:
Հանդիպման ընթացքում Զարեհ Սինանյանը հետաքրքրվեց ԱՄՆ-ի հայ համայնքի կրթական, մշակութային խնդիրներով, հայերենի պահմանմանն ու ամրապնդմանն ուղղված քայլերով:
Հյուրերը իրենց հերթին ողջունեցին գրասենյակի ծրագրերը և պատրաստակամություն հայտենցին աջակցելու սփյուռքում այդ ծրագրերի տարածման գործում: