ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեծ շուքով իր ծննդյան օրն է նշել Արտակ Թովմասյանը․ հրավիրված էին Ֆիլիպ Կիրկորովը, Յակուբովիչը, Բրեժնևան (տեսանյութ, լուսանկարներ)

Մեծ շուքով իր ծննդյան օրն է նշել Արտակ Թովմասյանը․ հրավիրված էին Ֆիլիպ Կիրկորովը, Յակուբովիչը, Բրեժնևան (տեսանյութ, լուսանկարներ)

Այսօր իր ծննդյան 55-ամյակը մեծ շուքով է նշել «Թովմասյան» հիմնադրամի նախագահ, գործարար Արտակ Թովմասյանը։

Խնջույքը կազմակերպվել է «Դվին» հյուրանոցի ռեստորանում, որի սեփականատերն է հենց Թովմասյանը։

Ծննդյան տոնին մասնակցել է ռուսական էստրադայի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը, ով այսօր Երևան էր ժամանել և այդ մասին իսնտագրամյան իր էջում հրապարակում արել։

Մասնակցել են բազմաթիվ հայտնի մարդիկ ռուսական շոու-բիզնեսից` «Поле чудес»-ի վարող, հաղորդավար Լեոնիդ Յակուբովիչը, երգչուհի Վերա Բրեժնևան, հաղորդավարուհի Քսենիա Բորոդինան և այլք։

Ծննդյան տորթը եղել է հսկայական գրքի տեսքով։

Խնջույքը վարել է երգահան Ավետ Բարսեղյանը։

  • Կիսվել: