կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում բացվել է «Իսահակյանը և ժամանակը» ժամանակավոր ցուցադրությունը

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում բացվել է «Իսահակյանը և ժամանակը» ժամանակավոր ցուցադրությունը

«Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան։ Այդ մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը:

Այցի ընթացքում բացվել է «Իսահակյանը և ժամանակը» ժամանակավոր ցուցադրությունը, որը գրողին ներկայացնում է նորովի։

Ցուցադրությունը կայացել է նախարարության աջակցությամբ և անհատ բարերարների օգնությամբ։

Ցուցադրության իրականացման համար նախարարությունը տրամադրել է շուրջ 7 միլիոն դրամ։

Ցուցադրության շրջայցն իրականացրել են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ուսանողներ, որոնք ապագայում պատրաստվում են դառնալ զբոսավարներ։

Ի թիվս այլ ծրագրերի՝ նախատեսվում է նախարարության աջակցությամբ ստեղծել մուլտֆիլմ՝ հիմնված «Ալագյազի մանիները» պոեմի վրա։

Նախագիծը նպատակ ունի Իսահակյանի գրական ժառանգությունը ներկայացնել նոր՝ տեսաարվեստային ձևաչափով։

Տեսանյութը՝ ստորև:

  • Կիսվել: