երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Մեծ քանակությամբ ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել Սյունիքում

Մեծ քանակությամբ ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել Սյունիքում

Օգոստոսի 6-ին քաղաքացին զանգահարել է Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Որոտան գետի ափին նկատել է պարկ և պայուսակ, որոնց մեջ զենք-զինամթերք կա։

«Բաժնից մեկնած օպերատիվ խումբը և մարզի պարեկները պարկում և պայուսակում հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, հրացանի փող, տարբեր տրամաչափի ինքնաձիգի 378 և գնդացիրի 152 փամփուշտ, «Ֆ-1» նռնակ՝ պայթուցիչով, ամունալի 713 պայթուցիչ և ինքնաձիգի չորս դատարկ պահեստատուփ՝ գոտեպայուսակով։

Հիշեցնենք՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: