ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայում կրթություն ստացած հայ շրջանավարտները նամակով դիմել են ՄԹ ԱԳ նախարարին

Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայում կրթություն ստացած հայ շրջանավարտները նամակով դիմել են ՄԹ ԱԳ նախարարին

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող կրթական ծրագրերի 104 շրջանավարտներ նամակով դիմել են Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբին՝ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Արցախում և Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Նրանք ադրբեջանա-թուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախում բնակվող հայերի ինքնորոշման իրավունքը ճանաչելու և մի շարք այլ պահանջներ են ներկայացրել Միացյալ Թագավորությանը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը թիրախավորում է խաղաղ բնակավայրերը, որի պատճառով խաղաղ բնակիչներ են սպանվում, վնասվում են քաղաքացիական ենթակառուցվածքները, հոսպիտալներ, մանկապարտեզներ, դպրոցներ, եկեղեցիներ:

Նամակի հեղինակները պահանջել են դատապարտել Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիան, դատապարտել Թուրքիայի կողմից ահաբեկչական խմբավորումների տեղակայումը տարածաշրջանում, ճանաչել Արցախում բնակվող հայերի ինքնորոշման իրավունքը:

  • Կիսվել: