երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանում բարեկարգման աշխատանքներ են կատարվել

Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանում բարեկարգման աշխատանքներ են կատարվել

Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում կատարվել են շինբարեկարգման աշխատանքներ։ Այս մասին տեղեկանում ենք մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։

«Նախագծի հեղինակ ճարտարապետ Մկրտիչ Մինասյանի մասնագիտական խորհրդատվության շնորհիվ կատարվել են շինբարեկարգման աշխատանքներ, որոնց արդյունքում վերականգնվել է տարածքի ջրամեկուսացումը, լուծվել է ոռոգման խնդիրը»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ իրականացվել են նաև մաքրման աշխատանքներ։

  • Կիսվել: