հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագիծը հանձնվել է Երևանի քաղաքապետարանին

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագիծը հանձնվել է Երևանի քաղաքապետարանին

Կապալառու կազմակերպության կողմից մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագիծը հանձնվել է Երևանի քաղաքապետարանին, իրականացվում են պարզ և համալիր փորձաքննության աշխատանքները, ավարտից հետո պատրաստ կլինեն շինարարության աշխատանքների մրցույթին ներկայացնելու: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ զեկուցվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին:

«Մենք ստացել ենք ամբողջական փաթեթը, այն համալիր փորձաքննության իրակաացման դաշտում է, պետք է խնդրեմ, որ աշխամփոփելուց հետո միանգամից մրցույթի դնենք`  առանց ֆինանսական միջոցների, հարցը հընթացս կսկսենք լուծել: Պատրաստ լինենք, որ հաջորդ տարվանից Աջափնյակ մետրոյի կայարանի շինաշխատանքները պետք է սկսենք»,- ասաց նա:

  • Կիսվել: