ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Մետրոպոլիտենի ոստիկանները բերման ենթարկեցին զինված ուսանողին

Մետրոպոլիտենի ոստիկանները բերման ենթարկեցին զինված ուսանողին

Սեպտեմբերի 13-ին, ժամը 16.45-ին, ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, մետրոյի Գարեգին Նժդեհի կայարանից բերման են ենթարկել Արարատի մարզի Ազատաշեն գյուղի բնակիչ, մայրաքաղաքի քոլեջներից մեկի 18-ամյա ուսանողի:

Նա կասկածվում էր սառը զենք կրելու մեջ:
Երիտասարդի մոտ հայտնաբերվել է կռփազենք:

Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: