ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Մետրոն համարվում է ամենաարագ, անվտանգ, էկոլոգիապես մաքուր հասարակական տրանսպորտային միջոցը․ Բաբկեն Սեդրակյանի շնորհավորական ուղերձը

Մետրոն համարվում է ամենաարագ, անվտանգ, էկոլոգիապես մաքուր հասարակական տրանսպորտային միջոցը․ Բաբկեն Սեդրակյանի շնորհավորական ուղերձը

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ –ի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը շնորհավորական ուղերձ է հղել մետրոպոլիտենի շահագործման 42-ամյակի առթիվ, որում ասվում է.

«Սիրելի՛ ուղևորներ,

սրտանց շնորհավորում եմ Երևան քաղաքի խորհրդանիշներից մեկի՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի 42-րդ տարեդարձի առթիվ։

Մետրոն մեր օրերում իրավամբ համարվում է ամենաարագ, անվտանգ, էկոլոգիապես մաքուր ու հարմարավետ հասարակական տրանսպորտային միջոցը։

Այս օրն ունենալու համար մենք խորապես երախտապարտ ենք մետրոպոլիտենի մտահղացման ու ստեղծման երբեմնի պետական այրերին, նախագծողներին, շինարարներին ու մեր վաստակաշատ աշխատակիցներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել ու խնայում այն կայացնելու և հավուր պատշաճի պահպանելու և զարգացնելու գործում։ Հենց նրանց զօրուգիշեր աշխատանքի շնորհիվ է, որ մենք ամեն օր արագ, անխափան ու անվտանգ տեղափոխում ենք տասնյակ հազարավոր ուղևորների։

Սիրելի՛ երևանցիներ,
Մետրոպոլիտենի աշխատակազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիս այս հիշարժան օրվա կապակցությամբ և ցանկանում՝ որպեսզի բարությունն, ազնվությունն ու լավատեսությունը լինեն մեր մշտական ուղեկիցը»:

 

  • Կիսվել: