Մերժում ենք Արայիկ Հարությունյանին և քաոսը ԿԳՄՍ ոլորտում. բողոքի ակցիա
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՅԴ ՀԵՄ-ը բողոքի ցույց է անցկացնում՝ ընդդեմ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի:
Ցույցի ժամանակ ՀՅԴ երիտասարդական միության ներկայացուցիչ Արգիշտի Գևորգյանն ասաց, որ մենք կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում չունենք պետական ռազմավարություն, փոխարենը ունենք քաոս և կառավարման ճգնաժամ:
Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Չունենք որևէ համակարգային բարեփոխման հույս անգամ, փոխարենն ունենք ոչինչ անել չկարողացող, անգրագետ, հակագիտական, անպատասխանատու հայտարարություններ անող, ազգայինն ու առաջադիմականը հակադրող Արայիկ Հարությունյան։ 2 տարվա ընթացքում նույն կարմիր թելը մենք տեսնում ենք ԿԳՄՍ ոլորտներում վարվող քաղաքականությունում։
Ակցիայի մասնակիցը հավելեց, որ մերժում են Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև՝ քաոսը՝ նրա ղեկավարծ ոլորտներում:


