ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
«Մերգելյան» զբոսայգու շինությունները ապամոնտաժվում և շինաղբից մաքրվում են

«Մերգելյան» զբոսայգու շինությունները ապամոնտաժվում և շինաղբից մաքրվում են

Կոմիտասի պողոտայի սկզբնամասում գտնվող Մ. Մկրտչյան հրապարակի և «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքներն ընթացքի մեջ են: Այս մասին տեղեկացավ Արաբկիրի համայնքապետարանի «Ֆեյսբուք»-ի էջից: 
 
Տարածքը մաքրվում է տարիներ առաջ այգում կառուցված շինությունների ապամոտաժման հետևանքով կուտակված շինաղբից և փոշուց: Ծավալուն այս աշխատանքները կազմակերպել և գործընթացի իրականացմանը հետևել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը:
 
«Հարգելի արաբկիրցիներ, պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:
Կարճ ժամանակահատվածում այգին դառնալու է երևանցիների ամենասիրված հանգստի գոտիներից մեկը»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: