երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
«Mercedes»-ը Խանջյան փողոցում կուտակված ջրի պատճառով բախվել է քարե պատնեշին

«Mercedes»-ը Խանջյան փողոցում կուտակված ջրի պատճառով բախվել է քարե պատնեշին

Մայիսի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Հորդառատ անձրևի պատճառով անձրևաջրերը ողողել էին Խանջյան փողոցում ժողովրդին հայտնի Խանջյանի թունելը, ինչի պատճառով էլ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պաշտպանիչ հատվածին, ապա պատնեշին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը:

  • Կիսվել: